Լուսինե Զաքարյանի տունն անմխիթար վիճակում է
Այսօր մասնագիտությամբ թուրքագետ Սերգեյ Մանվելյանը, ով նաև հավաքում է մեր մշակույթի մեծերի մասին հուշեր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Լուսինե Զաքարյանի թողած մշակութային ժառանգության մասին:
Նրա խոսքով' ցավալի է, որ ոչ միայն Մշակույթի նախարարությունը, այլ նաև Էջմիածինն է մոռացել Լուսինե Զաքարյանին: Անցյալ տարի լրացավ երգչուհու 75-ամյակը, սակայն պետական մակարդակով ոչ մի միջոցառում չիրականացավ: Սերգեյ Մանվելյանը նշեց, որ նրա ապրած տան պատերը խոնավությունից փլվում են, բացի այդ տնից կորել են արժեքավոր իրեր:
Նա շեշտեց, որ Լուսինե Զաքարյանը հայտնի է որպես հոգևոր երգերի կատարող, սակայն երգել է նաև ջազ և ռուսական ռոմանսներ:
Անդրադառնալով հոգևոր երաժշտությանը Սերգեյ Մանվելյանը նշեց, որ հոգևոր երաժշտությունը շատ վատ վիճակում է գտնվում, քանի որ չկան նվիրյալներ: Միայն Աննա Մայիլյանն է դրանով մինչ օրս զբաղվում: