Ինչպե՞ս են մաքրում մազերը Միջազգային տիեզերական կայանում (տեսանյութ)
LifeStyleՄիջազգային տիեզերական կայանում աշխատող տիեզերագնաց Քերեն Նիբերգը ներկայացրել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է, թե տիեզերական կայանում ինչպե՞ս են խնամում մազերը:
Նիբերգը ցուցադրում է, թե ինչպես է լվանում մազերը. նա մազերը խոնավեցնում է ջրով, ապա օճառ քսում և սանրում:
Նա այդ ամենն անում է կանգնած վիճակում, հետո մաքրում է մազերն ու գլուխը սրբիչով, սակայն մազերը չի չորացնում, դրանք ինքնուրույն կչորանան: Մազերն այսպես մաքրելը պայմանավորված է նրանով, որ տիեզերական կայանում հոսող ջուր չկա: