Ռուսաստանում թմրամոլության դեմ պատվաստանյութ են պատրաստում
Ռուս գիտնականները նոր պատվաստանյութ են փորձարկել‚ որն արգելափակում է հերոինի‚ մորֆինի և այլ թմրանյութերի ազդեցությունը: Այս մասին հաղորդում է Известия-ն:Այն օգտագործելուց հետո օրգանիզմում ստեղծվում են հակամարմիններ‚ որոնք կանխում են որոշակի դեղամիջոցների օգտագործումը:
Թմրանյութերի ազգային հետազոտական կենտրոնի աշխատողները պատմել են‚ որ դրանք ստեղծում են հիբրիդային մոլեկուլներ 2 բաղադրիչից՝ մորֆինի և սպիտակուցների ածանցյալներից: Դրանք ներթափանցում են կենդանու մեջ և այդպիսով ստեղծվում են առաջնային հակամարմիններ: Նշվում է, որ այս մեթոդաբանությունը լիովին համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրության պահանջներին:
Այս պատվաստանյութն արյան մեջ կապվում է թմրանյութի հետ և հետագայում դրա օգտագործման ժամանակ արդեն ստեղծում հակամարմիններ:
Ինչպես ցույց է տվել թեստը՝ իմունիտետն այդ հակամարմինները պահում է մեկ տարի: Իսկ մեկ տարի անց կրկին կարելի է կիրառել այն: