Լսե՛ք, ինձ թվում է այն, ինչ դուք ասում եք, փոքր-ինչ ծիծաղելի է. Պուտին
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առայժմ որևիցե սահմանադրական բարենորոգում չի պլանավորում: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
«Ես առայժմ ոչ մի կարգի սահմանադրական բարենորոգումներ չեմ պլանավորում»,- հայտարարել է Պուտինը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ծրագրում է արդյոք որևիցե սահմանադրական բարենորոգում իրականացնել, որը կապված լինի իշխանության ճյուղերի միջև լիազորությունների վերաբաշխման հետ:
Վլադիմիր Պուտինը ծիծաղելի Է համարել այն հարցը, թե ինքը հնարավոր է համարում ադյոք 2030 թվականին այդ պաշտոնում վերընտրվելը: «Լսե՛ք, ինձ թվում է այն, ինչ դուք ասում եք, փոքր-ինչ ծիծաղելի է: Եկեք հաշվենք, ես ինչ է, մինչև հարյուր տարեկան այստեղ պետք է նստե՞մ: Ո՛չ»,- ասել էՊուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին: