Սաակաշվիլին իր դեմ դատ է պահանջում
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է Ուկրաինայում դատարանի առաջ կանգնելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է «NewsOne»-ը:
«Ես ենթարկվում եմ ուկրաինական օրենքներին, նույնիսկ եթե այդ օրենքների կարգադրողները խաբեբաներ են: Ես կգամ Ուկրաինա ցանկացած պահի: Ես պահանջում եմ, որպեսզի գործը վերսկսեն: Ես պահանջում եմ դատվել ուկրաինական դատարանում»,- նշել է Սաակաշվիլին:
Նա նաև ընդգծել է, որ ամբողջովին վստահ է, որ ինքը ճիշտ է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաակաշվիլին Ուկրաինայի գլխավոր դատախազին հորդորել է իր դեմ գործը վերսկսկել: