Հայ դիտորդը՝ ՌԴ նախագահի ընտրությունների մասին
Հայաստանից 39 դիտորդներից մեկը, ովքեր հետևում են Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկությանը, մեկնաբանելով ընտրությունների գործընթացը Յարոսլավի շրջանում, հայտնել է, որ սա Ռուսաստանի ժամանակակից կյանքի գլխավոր իրադարձությունն է: Այս մասին գրում է Rusarminfo-ն:
«Մենք կցանկանայինք այսօր այցելել առավելագույն քանակի ընտրատեղամասեր, որպեսզի մեզ մոտ ստեղծվեր Յարոսլավի շրջանում ՌԴ նախագահի ընտրությունների ամբողջական տպավորությունը: Ես կարծում եմ, որ սա Ռուսաստանի ժամանակակից կյանքի գլխավոր իրադարձությունն է: Այն այսօր այնպիսի դեր ունի, որ ընտրությունները պետք է անցնեն առանց ցնցումների: Սա ունի ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային նշանակություն»,- ասել է Վարդան Խաչատրյանը:
Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում են գտնվում, կարող են քվեարկել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ընտրատեղամասերում և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունում: