97-ամյա բալերինան մինչ օրս իր աշակերտներին սովորեցնում է բալետի հմտությունները՝ անտեսելով տարիքը (լուսանկարներ, տեսանյութ)
Անտեսելով տարիքը՝ 97-ամյա կենսախինդ Ջոյս Հարփերը դասավանդում է դեռևս 1946 թվականին բացված դպրոցում: Այս մասին գրում է life.ru-ն:
Անգամ այս տարիքում նա շարունակում է նոր սերունդներին ծանոթացնել բալետի գաղտնիքներին և հմտություններին: Կինը դասավանդում է 2-ից 16 տարեկան երեխաների և նշում, որ դպրոցը հենց այն է, ինչն իրեն կենդանի է պահում: