Գլենդելում հարուստ քրեական անցյալ ունեցող հայի են ձերբակալել
Գլենդելում հարուստ քրեական անցյալ ունեցող հային կալանավորել են այն բանից հետո, երբ նրա բնակարանում հրացաններ և ատրճանակ են հայտնաբերել:
55-ամյա Լևոն Վարդանյանը փորձնական ժամկետներում ազատության մեջ էր գտնվում: Ոստիկանությունը տեղեկացել էր, որ վերջերս նա խարդախություններ էր կատարել իր ավտոմեքենայի համարանիշերով, որպեսզի ոստիկանությունը չկարողանա բացահայտել նրա ինքնությունը: Գլենդելի կառավարության կայք-էջի փոխանցմամբ՝ բնակարանի խուզարկության թույլտվություն են ձեռք բերել:
Խուզարկության արդյունքում Վարդանյանի բնակարանում հայտնաբերվել է չորս հրացան, երեք կիսաավտոմատ հրացան և 45 տրամաչափի ատրճանակ: Բացի այդ, հայտնաբերվել է 1000 փամփուշտ:
Նշվում է, որ ավելի վաղ նա կալանավորվել էր 26 անգամ: