Սուպերմոդել Ալեսանդրիա Ամբրոսիոն բաժանվել է փեսացուից՝ 10 տարվա համատեղ կյանքից հետո (լուսանկարներ)
Աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից մեկն այսօր մենակ է մնացել՝ 2 երեխաների հետ:
10 տարվա համատեղ կյանքից հետո սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն բաժանվել է փեսացուից՝ Ջեյմի Մազուրոյից: Մոդելն ու գործարարն այդպես էլ չկարողացան պահպանել իրենց հարաբերությունները՝ չնայած 2 զավակների՝ 9-ամյա Անդրե-Լուիզի և 5-ամյա Նոհայի դաստիարակությամբ զբաղվում են միասին: Այս մասին գրում է Elle.ru-ն:
Զույգին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ զույգը հարաբերությունները պահել է հանուն երեխաների: Ինչ-որ մի պահ Ալեսանդրան որոշում է կայացրելհեռանալ երեխաների հետ և բաժանվել Ջեյմից: Վերջին ամիսներին Ալեսանդրան արձակուրդում էր և ժամանակն անց էր կացնում իր երեխաների և հարազատների հետ, ովքեր աջակցում էին նրան այդ դժվարին պահին: