ՌԴ նախագահական ընտրությունների համար Հայաստանում բացվել է երկու ընտրական տեղամաս
Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան նաև Հայաստանում ապրող ՌԴ քաղաքացիները:
Ռուսաստանի նախագահական ընտրություններին ՌԴ քաղաքացիների մասնակցությունն ապահովելու համար Հայաստանում ևս ընտրական տեղամասեր են բացվել՝ Երևանում և Գյումրիում:
Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 8 թեկնածու` ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Պավել Գրուդինինը Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրինը (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկինը (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտովը (Աճի կուսակցություն):