Զույգին ինքնաթիռում սեռական հարաբերություն ունենալու համար ազատազրկում է սպասվում
Մեքսիկայում ոստիկանները բերման են ենթարկել Մեծ Բրիտանիայից ժամանած տղամարդուն և կնոջը՝ ինքնաթիռում սեռական հարաբերություն ունենալու համար: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «The Sun»-ին:
«Virgin Atlantic» ավիաընկերության Մեծ Բրիտանիա-Մեքսիկա չվերթում բորտուղեկցորդուհին ստիպված է եղել գրեթե կոտրել զուգարանի դուռը‚ որպեսզի կանգնեցնի այնտեղ առանձնացած զույգին:
Ինչպես հաղորդվում է‚ երիտասարդ տղամարդը և կինը ծանոթացել են օդանավակայանում և ինքնաթիռում շարունակել են շփվել:
«Կինը շատ բարեհամբույր էր‚ մոտեցավ ինձ և ի զարմանս ինձ ցանկացավ զրուցել: Հետո նա դիմեց տղային‚ ով միայնակ էր ճամփորդում: Նրանք համբուրվեցին»‚- պատմել է ուղևորուհիներից մեկը:
Դրանից հետո կինն ուղևորվեց խցիկ‚ իսկ երիտասարդ տղան հետևել է նրան: «Դա ակնհայտ էր: Բոլորը գիտեին‚ թե ինչ է այնտեղ տեղի ունենում»‚- պատմել են ուղևորները:
Նրանց այժմ սպառնում է 6 ամսվա ազատազրկում կամ տուգանք՝ 1000 ֆունտ ստերլինգի չափով: