Ռուսաստանը չի ստորագրի միջուկային զենքն արգելող համաձայնագիրը
Ռուսաստանն անիրական է համարում միջուկային զենքի ամբողջական արգելումը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Ղազախստանի նախագահի՝ հեռուստառադիոհամալիրին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Լավրովի խոսքով՝ Ղազախստանը ստորագրել է միջուկային զենքի արգելման մասին պայմանավորվածությունը‚ սակայն Ռուսաստանը դա չի ստորագրի:
«Կարծում ենք‚ որ միջուկային զենքի արգելումն այսպիսի պայմաններում պարզապես անիրական է»‚- ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
Հինգ պաշտոնական միջուկային առաջնորդները‚ այնքան որքան և ոչ պաշտոնական միջուկային առաջնորդները‚ «դրան չեն գնա»‚ ավելացրել է Լավրովը: