Թրամփի գրպանում եղած խոտը վախեցրել է ամերիկացիներին (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննարկումների կենտրոնում է հայտնվել՝ Սպիտակ տանը պիջակի գրպանում խոտ դրած ներկայանալով: Այս մասին գրում է Life.ru-ն:
Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ երկու քաղաքական գործիչների պիջակների գրպաններից‚ որտեղից որպես կանոն պետք է թաշկինակ երևա‚ երևացել են խոտեր:
Ոչ բոլոր ամերիկացիներն են հիշել ավանդույթը‚ որի համաձայն՝ Սուրբ Պատրիկի օրվա նախօրեին իռլանդական կառավարությունը ԱՄՆ նախագահին այս բույսն է նվիրում: Սոցկայքերի օգտատերերը սկսել են տեղի ունեցածի իրենց տարբերակներն առաջարկել:
Որոշ օգտատերեր ենթադրել են‚ որ ամերիկացի առաջնորդը պարզապես դիետա է սկսել պահել: Մյուսները մտածել են‚ որ Թրամփը գոլֆ խաղալուց հետո չի զգեստափոխվել: