Պորոշենկոն Էրդողանին խնդրել է չճանաչել Ղրիմում ՌԴ նախագահի ընտրությունները
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է չճանաչել Ռուսաստանի նախագահի ընտրությունների՝ Ղրիմում անցկացման լեգիտիմությունը: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
Ինչպես հաղորդվում է‚ Պորոշենկոն նաև հորդորել է «զերծ մնալ թուրք քաղաքացիների մասնակցությունից» Ղրիմում ընտրությունների մոնիտորինգի ժամանակ:
Բացի այդ‚ Պորոշենկոն Էրդողանին շնորհակալությունէ հայտնել «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն աջակցելու համար» և խնդրել է օգնել Ղրիմի հարցում:
«Մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից ավանդական աջակցությունը»‚- ասել է նա: