Շունը ստիպել է օդաչուին արտակարգ վայրէջքով իջեցնել օդանավը
«United Airlines» ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել չնախատեսված վայրէջք կատարել շան պատճառով‚ որը պատահաբար հայտնվել է ինքնաթիռում: Այս մասին գրում է «ТАСС»-ը:
Շանը արկղի մեջ գտել են ինքնաթիռի անձնակազմի անդամները: Թե ով է նրան սխալմամբ բեռների հետ ինքնաթիռ բարձրացրել‚ հայտնի չէ:
Արդյունքում Նյու Ջերսիից Միսսուրի ուղևորվող ինքնաթիռը վայրէջք է կատարել Օհայոյում: Շանը վերադարձրել են տիրոջը‚ իսկ ինքնաթիռի ուղևորները փոխհատուցում են ստացել:
Ավելի վաղ «United Airlines»-ը սկանդալի մեջ հայտնվեց այն պատճառով‚ որ իր չվերթերից մեկի ժամանակ շուն էր սատկել: