Սանկտ Պետերբուրգում կփակեն Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը
Սանկտ Պետերբուրգում կդադարի գործել Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը: Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Հաշվի առնելով երկու երկրների հյուպատոսային հաստատությունների թվում անհավասարությունը՝ որոշվել է Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության բացման և գործունեության Ռուսաստանի Դաշնության համաձայնությունը չեղարկել»‚- հաղորդվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդվում է‚ բրիտանական կողմին անհրաժեշտ ժամանակը կտան հասատատության աշխատանքն ավարտելու համար:
Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունն իր աշխատանքը սկսել էր 1992 թվականին: