Թրամփի փաստաբանը պոռնոդերասանուհուց 20 միլիոն դոլար է պահանջում նախագահի հետ հարաբերությունների մասին բարձրաձայնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը դատական հայց է ներկայացրել պոռնոդերասանուհի Ստեֆանի Կլիֆֆորդի դեմ‚ ով ավելի հայտնի է որպես Սթորմի Դենիելս: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Washington Post»-ին:
Դենիելսը մեղադրվում է ԱՄՆ նախագահի հետ իր հարաբերությունների մասին ինֆորմացիայի չբացահայտման համաձայնությունը չպահելու 20 դեպքի մեջ:
Ինչպես հաղորդվում է‚ Քոենը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է ստեղծել‚ որպեսզի դրա միջոցով համաձայնություն կնքի դերասանուհու հետ՝ հարաբերությունները չբացահայտելու մասին:
Այժմ ԱՄՆ նախագահի փաստաբանը պոռնոդերասանուհուց 20 միլիոն դոլար է պահանջում որպես վնասի փոխհատուցում: