Ռուսաստանում 4 մարդ է մահացել՝ բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով
Սամարայի մարզում տանը բռնկված հրդեհի հետևանքով 4 մարդ զոհվել է, մեկը՝ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին գրում է РИА Новости-ին:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, Սամարայի շրջանի Շենթալ գյուղում: Այրվել է փայտե տուն: Հրդեհի բռնկման պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: