Բաքվում ելույթի ժամանակ Թուրքիայի մեջլիսի պատգամավորը կաթված է ստացել
Թուրքիայի մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելլեդդին Իհսանօղլուն Բաքվում կոնֆերանսի շրջանակում ելույթի ժամանակ կաթված է ստացել: Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Բաքվի 6-րդ գլոբալ ֆորումի շրջանակում կայացած «Տարածաշրջանային անվտանգություն և խաղաղություն. Մերձավոր Արևելք» խորագրով քննարկմանն իր ելույթի ժամանակ Իհսանօղլուի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Նա դադարեցրել է ելույթը: Պատգամավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզ է դարձել, որ նա ինֆարկտ է ստացել:
Հիվանդանոցից հայտնել են, որ ներկայում Իհսանօղլուն վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն է: