Գարո՞ւն. Մոսկվայում սպասվում է սառնամանիք. ջերմաստիճանը կնվազի մինչև -22 ° C
Առաջիկա շաբաթվա ընթացքում Մոսկվայում, գիշերները օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -22 ° C: Այս մասին հաղորդում է Roshydromet-ը:
Միևնույն ժամանակ մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի -17- 19 ° C: Քաղաքի կենտրոնում ջերմաստիճանն ավելի բարձր կլինի քան շրջաններում: Կենտրոնական մասում գիշերները կլինի -12 - 14 ° C:
Ըստ Roshydromet-ի, մարտի 17-ին Մոսկվայում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև -7- 9 ° C, իսկ ծայրամասերում սպասվում է -12 ° C: Կիրակի օրը ցերեկը մայրաքաղաքում սպասվում է -5 - 7 ° C, և -10 ° C-ը` շրջաններում:
Օդերևութաբանների հաղորդմամբ, մյուս շաբաթվա ընթացքում հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում: