Մոսկվան կարող է Լոնդոնի ճնշմանը պատասխանել ամեն պահի. Պեսկով
Ռուսաստանի պատասխան քայլերը Մեծ Բրիտանիայի իշխանությունների գործողություններին՝ կապված նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին թունավորելու հարցի հետ‚ կարող են լինել ամեն պահի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Կարելի է սպասել ամեն պահի»‚- ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով պատասխան քայլերի ժամկետի մասին հարցին:
Պեսկովը ևս մեկ անգամ հավաստիացրել է‚ որ այդ քայլերն իրենց երկար սպասել չեն թողնի‚ դրանք լավ մտածված կլինեն և ամբողջովին կհամապատասխանեն երկրի հետաքրքրություններին: