Եղիսաբեթ թագուհին հաստատել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը պաշտոնական հաստատումն է տվել արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգան Մարքլի ամուսնությանը: Այս մասին գրում է «РБК»-ն:
«Ես հայտարարում եմ իմ համաձայնության մասին իմ չափազանց սիրված թոռնիկ արքայազն Հենրի Չարլզ Ալբերտ Դևիդի և Ռեյչար Մեգան Մարքլի միջև ամուսնությանը»‚- նշվում է նամակում:
Թագաժառանգության մասին ակտը‚ որը գործում է Մեծ Բրիտանիայում. պահանջում է‚ որպեսզի նմանատիպ ողջունում ստանան ամուսնանալու դեպքում թագավորական ընտանիքի բոլոր անդամները‚ ովքեր զբաղեցնում են թագի հերթում առաջինից վեցերորդ տեղերը: Թագուհու թոռնիկ արքայազն Հարրին այժմ գտնվում է հինգերորդ տեղում:
Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքը պլանավորված է մայիսի 19-ին: Հարսանեկան արարողությանը կմասնակցի ավելի քան 2600 մարդ