Լավրովը պատասխանել է Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի՝ «Ռուսաստանը պետք է մի կողմ քաշվի և ձայնը կտրի» հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտնել է‚ որ Մոկսվան վաղուց դադարել է ուշադրություն դարձնել այն հայտարարություններին‚ որոնք անում է Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մենք դրան արդեն դադարել ենք ուշադրություն դարձնել‚ մեծ հաշվով‚ արդեն չենք էլ ոգևորվում‚ նախկինում էլ չէինք ոգևորվում ավելի ու ավելի նոր պատժամիջոցների հայտարարությունների թեմաներով»‚- ասել է Լավրովը:
Լավրովը խոստովանել է‚ որ «չի էլ հիշի»‚ թե երբ է վերջին անգամ այդպիսի բարձր գերատեսչության պաշտոնական դեմքը խոսել Ռուսաստանի հետ այդպիսի լեզվով:
Հիշեցնենք‚ որ Մեծ Բրիտանիայի ՊՆ Գևին Ուիլյամսոնը‚ ելույթ ունենալով Բրիստոլում‚ հայտնել էր‚ որ Ռուսաստանը «պետք է մի կողմ քաշվի և ձայնը կտրի»: