Քիմ Քարդաշյանը հերքել է Քանյե Ուեսթից բաժանվելու մասին լուրերը (լուսանկարներ)
Ամերիկյան մոդել և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը խոսել է իր ընտանիքում տիրող իրավիճակի մասին՝ ԶԼՄ–ներում տարածված լուրերի ֆոնի վրա, ըստ որոնց Քանյեի հետ նրա հարաբերությունները քայքայման եզրին են:
37–ամյա աստղն ինքն է բարձրացրել այս հարցը և պնդել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է և իրեն երջանիկ կին ու մայր է զգում, ով ունի անհրաժեշտ ամեն բան։
«Ես համոզված չեմ, որ կկարողանամ գլուխ հանել շատ երեխաներ ունենալու դեպքում, չէ՞ որ պետք է ժամանակ և ուշադրություն տրամադրես նաև ամուսնուդ այնքան, որքան երեխաներին։ Կարծում եմ, որ մեր ընտանիքում չորս երեխայից ավել չի լինի»,– լրագրողների հարցին ի պատասխան ասել է Քիմը: