Նադեժդա Սավչենկոն Գլխավոր դատախազությանն առաջարկել է հարցաքննել իրեն ստի դետեկտորի միջոցով
Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն Գերագույն Ռադայում Ուկրաինայի ազգային անվտանգությանը և Գլխավոր դատախազությանը առաջարկել է իրեն հարցաքննել պոլիգրաֆի (ստի դետեկտորի) միջոցով: Այս մասին հաղորդում է УНИАН–ը։
«Առաջարկում եմ դատախազությանը և բոլոր համապատասխան մարմիններին հրապարակայնորեն հարցաքննել ինձ պոլիգրաֆի՝ ստի դետեկտորի միջոցով և հրապարակայնորեն՝ ամբողջ Ուկրաինայով եը ամբողջ աշխարհի առաջ լսել հարցերի պատասխանը, եթե նրանք չեն վախենում»,–ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նադեժդա Սավչենկոյին կասկածում են Ուկրաինայում պետական հեղաշրջամը հանցակցելու և պատրաստելու մեջ՝ «Սպայական կորպուս» ազատագրված գերիների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ռուբանի գործով: Մարտի 8-ին Ռուբանին ձերբակալել են կահույքի մեջ թաքցրած զինանոց հայտնաբերելով: Մարտի 9-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ Գրիցակը հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանխել մասշտաբային ահաբեկչությունները, որոնք կարող էին իրագործվել մոտ ժամանակներում Կիևում և այլ քաղաքներում:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն նշել է, որ իրավապահներն անհերքելի ապացույցներ ունեն, և այսօր ինքը Գերագույն ռադա կներկայացնի ժողովրդական պատգամավոր Սավչենկոյին քրեական պատասխանատվության ենթարկելու, ձերբակալելու և կալանավորելու նկատառումները: