Հայաստանի ԿԲ նախագահը մեկնել է Ֆրանկֆուրտ
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
Նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական գործակցության այլ հարցեր:
Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք գործընկեր կառույցների ղեկավարների հետ: