Պուտինը խոստովանել է, որ ցանկացել է տաքսու վարորդ դառնալ (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերագրական ֆիլմի երկրորդ մասում Անդրեյ Կոնդրաշովին ասել է, որ մինչև 1996թ-ին Մոսկվա տեղափոխվելը նա մտածում էր տաքսու վարորդ դառնալու մասին: Ֆիլմը այսօր՝ մարտի 15-ին տեղարդվել է «Вконтакте»-ում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Երկրի ղեկավարը նշել է, որ ինքը որոշել է մայրաքաղաք գնալ Անատոլիա Սոբչակի՝ Սանկտ-Պետերբուրգուի ընտրություններում ձախողվելուց հետո:
«Ի՞նչ կարող էի անել: Աշխատելու ոչ մի տեղ չկար: Ես հիմա անկեղծ եմ ասում, նույնիսկ մտածել եմ տաքսի վարելու մասին: Ես հիմա չեմ կատակում, լուրջ եմ խոսում: Ի՞նչ պետք է անեի»,- ասել է Պուտինը:
Նրա խասքերով, Մոսկվայում իրեն առաջարկել են աշխատել զբաղվել նախագահականի իրավական հարցերով զբաղվող վարչությունում: «Իհարկե ես համաձայնել եմ և եկել եմ»,-նշել է նա:
Պուտինը նաև նշել է, որ ինքը որևէ տեղ տեղափոխվելու ցանկություն չի ունեցել, սակայն այդպես է ստացվել: