Ադրբեջանի քաղաքացին խոստովանել է, որ Սոչիում 5-ամյա աղջնակի է սպաել
Սոչիում մահացած գտնված 5-ամյա աղջկա սպանության կասկածանքով ձերբակալել են նրա մոր 28-ամյա սիրեկանին, տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել: Այս մասին հայտնել է ՌԴ-ի Քննչական կոմիտեն:
«Հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալել են Ադրբեջանի 28-ամյա քաղաքացու, ով աղջկա մոր սիրեկանն էր: Հարցաքննության ընթացքում տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել և պատմել կատարած սպանության մասին»,- ասված է տեղեկագրում: Կասկածյալի խոսքով՝ մարտի 12-ին ինքը տանն աղջկա հետ մնացել է մենակ. նրա մայրն այդ ժամանակ հիվանդանոցում է եղել:
Նրա պնդմամբ՝ երեկոյան երեխան սկսել է իրեն վատ պահել և քմահաճություն անել, «ինչի համար ինքը մի քանի անգամ խփել է նրան կրծքի շրջանում» և պառկեցրել քնելու: Առավոտյան տղամարդը դուրս է եկել խանութ, վերադառնալով՝ աղջկան մահացած է գտել: Դրանից հետո նա պայուսակով երեխային դուրս է տարել տնից և թողել գետի ափին՝ ծածկելով քարերով: Այժմ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որը պետք է որոշի, թե հատկապես ինչն է դարձել մահվան պատճառը:
Առաջիկա ժամերին դատարանը կքննի կասկածյալի կալանավորման միջնորդությունը, նրան կոչում են Մուրադ Միրզա Օղլի Շահմիրզաև: Երեխայի սպանության համար նրան սպառնում է ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն: Երեխայի որոնումներին, որը շարունակվում էր մարտի 13-ի երեկոյից, ներգրավվել էր հազարից ավելի մարդ, այդ թվում՝ շներով ոստիկաններ, փրկարարներ, գվարդիականներ և կամավորներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: