Ռուսաստանում թռիչքի ժամանակ բեռնատար ինքնաթիռից ոսկու ձոլակտորներ են թափվել
Յակուտսկում An-12 բեռնատար ինքնաթիռի թռիչքի ժամանակ ոսկու ձուլակտորներ են թափվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հայտնի է, որ օդ բարձրանալուց անմիջապես հետո ԱՆ-12-ի դռնակի մի փեղկը պոկվել է։ Օդանավում 9 տոննա ոսկի է եղել, մեծ մասը թափվել է ինքնաթիռից։
Ինքնաթիռը պատկանում է «Նիմբուս» ավիաընկերությանը և հենց ինքնաթիռի անձնակազմի տեխնիկներն էլ այն նախապատրաստել են թռիչքի համար:
Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Յակուտսկից 12 կմ հեռավորության վրա գտնվող Մագանի գյուղում:
Ինքնաթիռում բացի ոսկուց եղել է նաև պլատինե սալիկներ և ադամանդ: