Մեծ Բրիտանիան ՌԴ-ին է փոխանցել դիվանագետների ցանկը. ռուս-բրիտանական հարաբերությունները սառեցվում են
Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է փոխանցել հետ ուղարկվող դիվանագետների ցանկը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան «Россия 1» հեռուստաընկերության եթերում: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Նրանք ռուս դիվանագետներ են, այնտեղ կան ռազմական ներկայացուցչության ներկայացուցիչներ: Դիվանագիտական ուղիներով ցանկը փոխանցել ենն ռուսական կողմին, այն մեզ մոտ է, նրանք պետք է 7 օրվա ընթացքում լքեն Մեծ Բրիտանիայի տարածքը»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ պատասխան քայլերը պատրաստվում են և շուտով կփոխանցվեն բրիտանական կողմին: