«Օրենքով գող» Տյուրիկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ուկրաինայի իրավապահ մարմինները հետախուզման մեջ են հայտարարել «օրենքով գող» Վլադիմիր Տյուրինին, ով հայտնի է Տյուրիկ անունով: Նրան կասկածում են ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանությունը կազմակերպելու մեջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ Տյուրինը թաքնվում էր ուկրաինական դատախազությունից 2017 թվականի հոկտեմբերի 10-ից: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության համար, որը կատարվել է մի խումբ անձանց հետ նախապես պայմանավորվածության հրահանգով:
Հոկտեմբերի 9-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Տյուրինին անվանել էր Վորոնենկովի սպանության պատվիրատու: Նրա խոսքով՝ կատարողը եղել է Ուկրաինայի քաղաքացի Պվել Պարշևը, ում մահացու ցիրավորեց նախկին պատգամավորի թիկնապահը հանցագործության վայրում: