Անգելա Մերկելը 5-ամսյա քաղաքական փակուղուց հետո 4-րդ անգամ վերընտրվեց Գերմանիայի կանցլերի պաշտոնում (տեսանյութ)
Անգելա Մերկելը Գերմանիայի խորհրդարանի կողմից 4-րդ անգամ վերընտրվեց կանցլեր՝ ամիսներ շարունակ քաղաքական փակուղում մնալուց հետո: Օրենսդիրները քվեարկել են Մերկելի օգտին՝ տալով նրան 364 ձայն: Այս մասին գրում է «Independent.co.uk»-ը:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը որոշել էր այս ամսվա սկզբին մեկ այլ կոալիցիա կազմել Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ:
Կուսակցությունների կողմից կոալիցիայի ստեղծումը բարդ աշխատանք էր: Սոցիալ-դեմոկրատները սկզբում մտադիր էին գնալ ընդդիմություն:
Չորեքշաբթի օրվա պառլամենտական ընտրությունները տեղի ունեցան Սեպտեմբերին տեղի ունեցած ընտրություններից 171 օր հետո‚ որի ընթացքում քաղաքական փակուղի էր ստեղծվել: Սակայն այսօր տեղի ունեցած ընտրությունները վերջ դրեցին 5 ամիս շարունակ տևած քաղաքական անորոշությանը: Հետպատերազմյան շրջանում առաջին անգամ երկիրը 5 ամիս շարունակ կառավարվեց ղեկավարության անորոշ կազմով:
Մերկելի ղեկավարած կուսակցությունը նորացման ազդակներ կուղարկի և կանցնի կառավարման նորացմանը: Կլինեն նոր դեմքեր ամենակարևոր պաշտոններում՝ ֆինանսների, արտաքին գործերի, տնտեսության և ներքին գործերի նախարարություններում:
Առնվազն 35 կոալիցիոն քաղաքական գործիչներ չէին աջակցում նրան այսօր տեղի ունեցած ընտրություններում:
Բեռլինի Free University-ի քաղաքագիտության պրոֆեսոր Թորստեն Ֆասը հայտարարել է, որ կոալիցիան, ամենայն հավանականությամբ, կտևի մինչև 2021 թվականը, և նշել է, որ կառավարող կուսակցությունները այդքան ժամանակ են ծրագրել միասին աշխատել:
«Ամուր հիմք‚ և սա կարևորն է‚ ինչը թույլ կտա կոալիցիային աշխատել այս անորոշ ժամանակահատվածում»‚- ZDF հեռուստաընկերությանն ասել է պարոն Ֆասը,- «Այնպես որ‚ կարծում եմ‚ լավատեսության հիմքեր ունենք»‚- իր խոսքը եզրափակել է Ֆասը: