Գիտնականները պատմել են‚ թե ինչպես կարող են հոգեկան հիվանդները խաբել մարդկանց
Հոգեկան հիվանդները չեն կարող հասկանալ այլ մարդկանց հոգեկան ապրումները: Այս կարծիքին են Ամերիկյան Յելի հակալսարանի գիտնականները: Սակայն նրանք կարող են լինել գրավիչ և մանիպուլյացիայի ենթարկել շրջապատին: Այս մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով Proceedings of the National Academy of Sciences ամսագրին‚ որը հրապարակել է հետազոտողների աշխատանքը:
Հետազոտությունն անց են կացրել համակարգչային խաղերի միջոցով: Արդյունքում պարզել են‚ որ հոգեկան շեղումներով մարդիկ չեն կարող օբյեկտիվորեն մոտենալ շրջապատող մարդկանց հոգեվիճակի գնահատմանը:
Դրա հետ մեկտեղ գիտնականները հանգել են մեկ այլ եզրահանգման. եթե հոգեկան հիվանդներին կանխամտածված խնդրում են գնահատել այլոց մտքերը, նրանք կարող են կարգավորել նաև այդ խնդիրը: