Հայտնի է դարձել ամենաթանկ Mercedes-Maybach-ի գինը (լուսանկար)
Գերմանական Mercedes-Maybach ընկերությունը Ռուսաստան է բերել մեքենաների ամենաթանկ մոդելը՝ S-Class-ը: Մեքենան գնահատվում է 28 մլն ռուբլի: Այս մասին գրում է life.ru-ն:
Նշվում է‚ որ ընկերությունն արտադրել է այդ մոդելի ընդամենը 300 ավտոմեքենա: S65 կաբրիոլետի մեջ, 6.0 լիտր տարողությամբ V12 բենզինային շարժիչն է, որի առավելագույն հզորությունը 630 ձիաուժ է: Իսկ 100կմ/ժ արագություն մեքենան կարող է բացել ընդամենը 4 վայրկյանում:
Mercedes-Maybach կաբրիոլետը Ռուսաստանում վաճառքի կհանեն այս տարվա ապրիլին: