Հոգեբուժարանում աշխատող կանայք սեռական հարաբերություն են ունեցել հիվանդների հետ
Այովա նահանգի հոգեբուժական հաստատություններից մեկում երկու կրտսեր բուժքույր՝ 26-ամյա Մեգան Մարի Փեննի և 23-ամյա Պաիր Լին Յոհաննիինգերին, մեղադրվում են իրենց հիվանդների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Այս մասին հաղորդում է People-ը:
Այս մասին հայտնի է դարձել, երբ հիվանդանոցից անհետացել են երկու հիվանդ, իսկ մյուս հիվանդներն ասել են , որ նրանց վերջին անգամ տեսել են այդ երկու կանանց հետ:
Հիվանդներին հայտնաբերել է ոստիկանությունը: Նրանցից մեկին հետ են ուղարկել հոգեբուժարան, իսկ մյուսին տեղափոխել են հիվանդանոց:
Նշվում է, որ եթե կանանց կատարած հանցագործությունը ապացուցվի, ապա նրանց սպասվում է մինչև 10 տարվա ազատազրկում: