Մահացել է հայտնի գիտնական, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը (լուսանկար)
76 տարեկան հասակում մահացել է հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Նրա մահվան մասին լուրը հայտնել է գիտնականի ընտանիքը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Նշվում է, որ Հոքինգը մահացել է Քեմբրիջում գտնվող իր տանը:
Սթիվեն Հոքինգը եղել է Քեմբրիջի համալսաանի դասախոսներից մեկը և «Ժամանակի համառոտ պատմություն» գրքի հեղինակը, որը դարձել է միջազգային շուկայում ամենապահանջված գրքերից:
1963 թ., Երբ Հոքինը 22 տարեկան էր, նրա մոտ ախտորոշվել է ամիոթրոֆիկ կողային սկլերոզ: Որից հետո բժիշկները գիտնականին տվել են ապրելու ընդամենը 2-3 տարվա կյանք: Սակայն նա ոչ միայն ապրեց, այլ շարունակեց իր գիտական և դասախոսոի աշխատանքները:
Professor Stephen Hawking dies at age 76 at his home in Cambridge, U.K., spokesman for Hawking’s family tells Bloomberg in emailed statement #tictocnews pic.twitter.com/Z8yUk6nfWp
— TicToc by Bloomberg (@tictoc) 14 марта 2018 г.