Մեգան Մարքլը հորը չի հրավիրել հարսանիքի. հայտնի է՝ ով նրան կուղեկցի դեպի խորան
Արքայազն Հարրիի հարսնացու Մեգան Մարքլի կողմից հարսանեկան արարողությանը կլինեն նվազագույն հյուրեր: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Մեգանն իր հարսանիքի հյուրերի ցանկից ջնջել է հորը՝ Թոմաս Մարքլին, ինչպես նաև եղբորը:
Իսկ թե ով է Մեգանին ուղեկցելու դեպի խորան, դեռևս պարզ չէ:
Նշվում է, որ Մեգանը ցանկություն է հայտնել մոր հետ քայլել դեպի խորան, սակայն թագավորական ավանդույթներով սա հնարավոր չէ. կինը չի կարող հարսնացուին ուղեկցել դեպի խորան:
Ամենայն հավանականությամբ այս պատասխանատու գործն իր վրա կվերցնի արքայազն Ուիլյամը:
Հիշեցնենք, որ Հարրիի ու Մեգանի հարսանեկան արարողությունը տեղի կունենա մայիսի 19-ին: