Ռուսաստանում նվազել են քաղցկեղից և սրտի կաթվածներից մահացությունների թվերը
Քաղցկեղից և սրտի կաթվածից մահացությունների թիվը նվազել է Ռուսաստանում: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Известия-ին:
2017 թվականին քաղցկեղից մահացել է 289 հազար մարդ‚ ինչը 3,5 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ:
Առողջապահության նախարարությունը հրապարակել է տվյալներ այն մասին, որ վերջին մի քանի տարիների ընթացքում‚ օնկոլոգիական ծառայությունների զարգացմանը զուգընթաց‚ բնակչության շրջանում տարածվել է նաև հիվանդությունների կանխարգելման ուղղված միջոցառումների ձեռնարկումը: Դրան մեծապես նպաստել են դեռևս 2013 թ.-ից անցկացվող զանգվածային ցուցադրումները, որոնք ցույց էին տալիս‚ որ վաղ փուլերում կարելի է հայտնաբերել և բուժել քաղցկեղի բազմաթիվ տեսակներ:
Միևնույն ժամանակ պաշտոնական ցուցանիշները ցույց են տալիս, որ երկրում քաղցկեղի հիվանդների թիվը մշտապես աճում է: Այսպիսով, 2016 թվականին 100 հազար մարդուց 2403-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: 2006 թ.-ին դրանք 38,8 տոկոսով նվազել են: Փորձագետները դա կապում են ախտորոշման բարելավման հետ:
Մարտի 12-ին Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայատարարել է‚ որ նվազել են նաև սրտանոթային հիվանդությունների մահացությունների թվերը՝ 25 տոկոսից հասնելով 17 տոկոսի: Նախարարը նշել է‚ որ ցուցանիշների բարելավումը պայմանավորված է համակարգի բարեփոխումներով: