140 կոնգրեսականներից կազմված խումբը կոչ է արել Թրամփին պատժել Ռուսաստանին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցությունից 140 անդամներ մարտի 12-ին կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:
Իրենց նամակում կոնգրեսականները նախազգուշացնում են, որ «ԱՄՆ-ի թշնամիների դեմ պատժամիջոցների կիրառման» օրենքի համաձայն, Թրամփը հրաժարվել է կիրառել սահմանափակումները, որոնք ընդունել էին 2017 թվականի ամռանը: Դրանց չկիրառման պատճառով ԱՄՆ ընտրական համակարգը «խոցելի է դարձել ռուսական հարձակման համար»:
«Մենք մեծապես կոչ ենք անում ձեզ փոխել այս ընթացակարգը, լսել մեզ և ցույց տալ, որ մեր երկրի անվտանգությունը և ընտրական գործընթացի հուսալիությունն անսասան են», - ասվում է փաստաթղթի տեքստում:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները նշեցին, որ հունվարի 29-ին Միացյալ Նահանգները պետք է արդեն պատժամիջոցներ կիրառի «նրանց դեմ, ովքեր համագործակցում են ռուսական ռազմական և հետախուզական ոլորտների հետ»: