Պուտինը կատակել է հացի և հետախուզության մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ երկրում դժվար թե պետք գա հետախուզական ծառայությունը, եթե հաց չլինի: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Ինչի համար է մեզ պետք հետախուզությունը, եթե հաց չլինի: Հաց կա՝ կարելի է և հետախուզությամբ զբաղվել»,- ասել է Պուտինը գյուղատնտեսական արտադրողների համառուսական ֆորումի ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ նախագահը պատմել էր, որ իր ականջներին չի հավատում, երբ լսում է գյուղատնտեսական ոլորտում հաջողությունների մասին: