Տղամարդը մահացել է երկար սպասելով «շտապ օգնությանը»
ՌԴ Քննչական կոմիտեն ճշտում է ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ Կալուգա քաղաքում թոշակառուն մահացել է «շտապ օգնությանը» երկար սպասելով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն‚ վկայակոչելով՝ գերատեսչության մամլո ծառայությունը:
«Ստուգումների իրականացման հիմք է հանդիսացել մի շարք ԶԼՄ-ների կողմից հաղորդվող տեղեկությունն այն մասին, որ տղամարդու մահը կարող էր վրա հասնել բժիշկների անժամկետ ժամանման պատճառով, որոնք դեպքի վայր էին ժամանել զանգից 40 րոպե անց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նմանօրինակ դեպք փետրվարին գրանցվել էր Կիմրի քաղաքում, երբ շտապ օգնությունը հրաժարվել էր կանչ գրանցել և խորհուրդ էր տվել անալգին ընդունել: Դրանից հետո կինն ամուսնուն սեփական մեքենայով տարել էր հիվանդանոց, որտեղ սակայն չէին ընդունել հիվանդին՝ ասելով, որ նրանց թաղամասին սպասարկում է քաղաքի մյուս ծայրում գտնվող պոլիկլինիկան: