Մեգան Մարքլը եղբորը չի հրավիրել իր հարսանիքին
Մեգան Մարքլի եղբայրը՝ Թոմասը, քրոջ հարսանեկան արարողությանը ստիպված է լինելու հետևել հեռուստացույցով: Նրա անունը հյուրերի ցանկում չկա: Պատճառներից մեկը մամուլին տված նրա մեկնաբանություն է, համաձայն որի Մեգան Մարքլը պատշաճ չի արձագանքել իրեն օգնելու խնդրանքներին:
Բանն այն է, որ Թոմասը հարբած վիճակում ծեծկռտուք սարքելու և ընկերուհուն ատրճանակով սպառնալու համար հայտնվել է բանտում , իսկ Մեգանին խնդրել է օգնել իրեն, սակայն նա սկզբում չի պատասխանել զանգերին ու հաղորդագրություններին, իսկ որոշ ժամանակի անց փաստաբանը Թոմասին է փոխանցել Մեգանի խոսքերը . «Նրանք հեռավոր բարեկամներ են, ես չեմ ճանաչում այդպիսի մարդկանց»:
Այս արտահայտությունը Թոմասը իրեն ուղղված ապտակ է որակել: «Մենք միասին ենք մեծացել, մտերիմ ենք եղել այնքան, որքան որ հնարավոր էր… Ասել, որ նա ինձ չի ճանաչում, պարզապես ծիծաղելի է»,- ասել է Թոմասը՝ «The Daily Mail » պարբերականին: