Մերկելը նույնպես խոստովանել է, որ գարեջուր է տարել Պուտինին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատմել է, որ իսկապես երբեմն դելիկատեսներ է փոխանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Հայտնի է, որ ՌԴ նախագահը հաճույքով գերմանական գարեջուր է խմում, երբեմն փոխանակման հնարավորություն է լինում: Մեկ անգամ ես շատ լավ ապխտած ձուկ եմ ստացել»,- ասել է Մերկելը երկուշաբթի օրը այլ կուսակցությունների առաջնորդների հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, որոնք կմիանան Գերմանիայի ապագա կառավարությանը:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Մերկելը ժամանակ առ ժամանակ իրեն մի քանի շիշ իր սիրած ռադենբերգյան գարեջրից է բերում: