Մայիսի 1-ից Երևանը կանցնի լուսավորության երկարացված ռեժիմի
Մայիսի 1-ից Երևանը կանցնի լուսավորության երկարացված ռեժիմի: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, նշվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ «Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ այսուհետ մայրաքաղաքի 10 հրապարակներ կլուսավորվեն երկարացված ռեժիմով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքների՝ մինչև լուսաբաց լուսավորված լինելու հնարավորությունը: Բացի այդ, տրվել է նաև հանձնարարական՝ մայիսի 1-ից անցնել լուսավորության երկարացված ռեժիմի:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է իրականացնել աղբամանների և բնակելի շենքերի աղբամուղերի ախտահանում, ինչպես նաև համագործակցելով պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ՝ ակտիվացնել բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում կրծողների դեմ կիրառվող դեռատիզացիոն աշխատանքները: