Թուրքիայի խնդրանքով Ռուսաստանը կարագացնի S-400-ի մատակարարումը
Ռուսաստանը, Թուրքիայի խնդրանքով, շուտով կիրականացնի S-400-ի մատակարարոմը:
Այս մասին «Россия 24» ալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության համակարգի նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը: Ըստ նրա՝ մատակարարումը նախատեսվում է 2020 թվականի սկզբին: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան 2,5 մլրդ դոլարով ձեռք է բերելու չորս S-400 ստորաբաժանում, իսկ առաջին առաքումները նախատեսվում են մինչև 2020 թ.: Թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլիին, տեղեկացրել են, որ Մոսկվան S-400 առաջին հակահրթիռային համակարգը Անկարային կներկայացնի 2019 թվականին:
Մարտի 10-ին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվայից ձեռք բերված S-400 հակահրթիռային համակարգերը Թուրքիային անհրաժեշտ են հրատապ կերպով` երկրի օդային պաշտպանության համակարգի բացակայության պատճառով: