Մարդասպանին դատապարտել են 13 տարվա ազատազրկման՝ 2 գործարարների սպանելու մեղադրանքով
Մոսկվայի շրջանային դատարանը Չերկիզոնի նախկին ղեկավարի գործով առաջին դատավճիռն է հրապարակել:
Կրասնոյարսկի քաղաքային դատարանը Իսմաիլովի խմբավորման անդամ Մեհմին Քերիմովին դատապրտել է 13 տարվա ազատազրկման՝ մեղադրելով 2 գործարարների Վլադիմիր Սավկինի և Յուրի Բրիլովի սպանության մեջ: Իսկ սպանության պատվիրատուն Չերքիզոնի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովն է եղել: Այս մասին գրում է life.ru-ն:
Հիշեցնենք, որ Թելման Իսմայիլովին մեղադրանք է առաջադրվել նաև զենքի ապօրինի շրջանառության կազմակերպման համար: Միլիարդատերը գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայից խնդրել է քաղաքական ապաստան:
Չերքիզոնի նախկին սեփականատիրոջ եղբայրը՝ Ռաֆիկ Իսմայիլովը, նույնպես գտնվում է կալանքի տակ: Նրան նույնպես մեղադրանք է ներկայացվել սպանության և զենքի ապօրինի շրջանառության կազմակերպման համար: