Մի՛ բարկացեք. Էրդողանն այսօր ցույց տվեց այն, ինչ վաղուց էր հայտնի. Որտեղից ուր ենք հասե (լուսանկար)
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է երկրի նախագահ Էրդողանին՝ Մերսին քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման խորհրդանիշը համարվող նշանը ցույց տալու համար:
«Մի՛ բարկացեք: Էրդողանն այսօր ցույց տվեց այն, ինչ վաղուց էր հայտնի: Որտեղից ուր ենք հասել…»,-գրել է նա Twitter-ի իր պաշտոնական էջում:
Հայազգի պատգամավորը նաև շեշտել է, որ իրենք վաղուց էին զգուշացնում Էրդողանի ու նրա կուսակցության՝ ազգայնական բնույթ կրելու մասին: