Զենքի վաճառքում առաջատարները՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն
2013-ից 2017 թվականներն ընկած ժամանակահատվածում աշխարհում հիմնական զենք արտահանող երկրներն են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Նման եզրահանգման են եկել Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները՝ ներկայացնելով զենքի համաշխարհային առևտրի մասին զեկույցը:
Զեկույցում նշվում է, որ խոշոր սպառազինություն մատակարարողներին է բաժին հասնում վաճառքի 74%-ը՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի: Իսկ միայն Ռուսաստանին և ԱՄՆ-ին է հասնում վաճառքի ծավալների մոտ 56%-ը: