Հայտնի է Իրանում տեղի ունեցած ավիավթարի նախնական պատճառը. բոլոր 11 ուղևորները մահացել են
Իրանում թուրքական ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր դառնալ շարժիչի այրումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «ISNA»-ին:
Նաև հաղորդվում է, որ ինքնաթիռում եղած բոլոր 11 մարդիկ մահացել են:
Թուրքական ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանի արևմուտքում:
Ինքնաթիռը Շարժայից Ստամբուլ էր ուղևորվում:
Ինչպես արդեն հայտնել ենք, Իրանում տեղի ունեցած ավիավթարի զոհ են դարձել թուրքական խոշոր հոլդինգի ղեկավարի աղջիկն ու 7 ընկերուհիները: