Իրանում տեղի ունեցած ավիավթարի զոհ են դարձել թուրքական խոշոր հոլդինգի ղեկավարի աղջիկն ու 7 ընկերուհիները (լուսանկար)
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքական ուղևորատար ինքնաթիռը կործանվել է Իրանի արևմուտքում: Ինքնաթիռում 11-ից 20 մարդ է եղել:
Իրանում կործանված ինքնաթիռում եղել են թուրքական խոշոր հոլդինգի ղեկավար Հյուսեյն Բաշարանի դուստրը և նրա յոթ ըկերուհիները: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «DHA»-ին:
Աղջկա «Instagram»-ի էջում արված լուսանկարում երևում է, որ նա իր ընկերուհիների հետ հանգստանում էր Արաբական Միացյալ Էմիրություններում:
Ինքնաթիռը գետնին հարվածելուց հետո այրվել է: